ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՀՀ նախագահ Վահան Խաչատուրյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձոր] մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։
Իր հերթին ՄԱԿ-ի մամուլի ծառայությունն հայտնել է. «Գլխավոր քարտուղարն ու ՀՀ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ գտնելու հարցում բարձր մակարդակի ջանքերին և երկխոսությանը»։
Թողնել պատասխան