Այսօր, օգօստոսի 12-ին, ժամը 19:20 սահմաններում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Արայիկ Հայկի Ղազարյանը իր կամքի համաձայն է հատել սահմանը և տարածել նրա նկարները։
Թողնել պատասխան