Մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացել է Մարտական սամբոյի Հայաստանի 2019թ. առաջնությունը։
Առաջնությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկները։
Ըստ Արցախի Հանրապետության ոստիկանության հաղորդագրության՝ համապատասխան քաշային կարգում՝ Արցախի սամբիստներ, ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ Մավրիկ Նասիբյանը գրավեց առաջին, Կարեն Իսախանյանը՝ երկրորդ, իսկ Արմեն Մնացականյանը և Գևորգ Ապրեսյանը երրորդ տեղերը։
Թողնել պատասխան