ՀՀ նախագահի աշխատակազմը Մհեր Ենոքյանի ներման խնդրի մասին

f5c4aee4b2b07a_5c4aee4b2b0bb.thumb

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է մահապատժի դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրին.

“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները քննարկում են դատապարտված Մհեր Ենոքյանի կյանքին ներում շնորհելու մասին հարցը, ինչպես նաև 1996 թ.-ին սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր` Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովի՝ ՀՀ նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը, ինչպես նաև ի  պատասխան բազմաթիվ դիմումների հատնում ենք․ Նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացվել ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը և դիմումը:

«Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, ներման հարցերով զբաղվող խորհրդատվական հանձնաժողովը համաներում հայտարարելու մասին եզրակացություն է ներկայացնում վարչապետին, որից հետո Հանրապետության վարչապետը ներկայացնում է նախագահին ներկայացրած անձի միջնորդության ներման կամ մերժման մասին առաջարկություն:

Մինչ օրս ՀՀ նախագահը հնչեցված հարցի վերաբերյալ վարչապետի կողմից որևէ առաջարկ չի ստացել: Այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև Ելենա Ագաջանովային տեղեկացրեց”:

panorama.am

Դիտումների քանակը: 4931
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին