Սամվել Բաբայանը, արձագանքելով Սերգեյ Լավրովի վերջերս կատարած աղմկահարույց հայտարարությանը, հարց է ուղղում վերջինիս` հստակեցնելու ո՞ւր է Լեռնային Ղարաբաղի 4 հազար 900 կառակուսի մետր տարածքը։
«Ազատության» հետ զրույցում Բաբայանը շեշտել է, որ 1923 թվակաների քարտեզներով՝ Արցախի տարածքը կազմել է 8 հազար քառակուսի կիլոմետր, հիմա մնացել է միայն 3 հազար 100 քառակուսի կիլոմետրը։
Վկայակոչելով պատմական փաստերը Բաբայանը նշել է, որ 1813-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաբաղի տարածքներն անցել են Ռուսաստանին, եղել են մելիքություններ, որոնց տարածքը կազմել է 24 հազար քառակուսի կիլոմետր։
Ըստ Բաբայանի՝ կայսրության փլուզումից և Սովետական միության ստեղծումից հետո, 1920 թվականի ապրիլին 21-րդ բանակը մտել է Ադրբեջանով եկել Ղարաբաղի տակ կանգնել, ղարաբաղցիների հետ ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով արցախցիներին, անկախություն, ինքնուրույնություն և նոր միայն արցախցիները թույլ են տվել, որ իրենց տարածքում տեղակայվեն զորքերը։
«Կա էդ փաստաթուղթը, եթե Լավրովը ծանոթ չի, կներկայացնենք, որ ծանոթանա»,- շեշտել է Բաբայանը՝ շարունակելով,- «1921 թվին Կովկասի բյուրոյով որոշում են, Ղարաբաղը տալիս Ադրբեջանի մի մաս, 23 թվին փաստաթուղթ են ստորագրում՝ կազմել նրա քարտեզը։ Նոր քարտեզ են կազմում 8 հազար քառակուսի կիլոմետրը, կտանք և էդ փաստաթուղթը։ Հիմա Արցախը մնացել է 3 հազար 100 քառակուսի կիլոմետր, հա, Լավրովին կհարցնեի՝ «բա էն 4 հազար 900 ո՞ւր է, տեսնես տեղը ինքը գիտի՞, էդ որ ասում է՝ 7 շրջանը պիտի հանձնեինք, դա ճիշտ որոշում է»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվն, օրերս խոսելով ղարաբաղյան խնդրից, հայտարարել է, թե հայկական կողմը տևական ժամանակ «օկուպացիայի» տակ էր պահում Ադրբեջանի յոթ շրջաններն ու մերժում կարգավորման ծրագրերը, այդ թվում` Ռուսաստանի առաջարկները:
«Այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը», — ասել էր Լավրովը՝ պնդելով, թե Մոսկվայի համար դժվար է կողմնորոշվել հետագա քայլերում, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում ստորագրված փաստաթղթով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմթայի հռչակագրի համաձայն, որով նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով:
Ըստ Լավրովի՝ հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ Ադրբեջանի արտգործնախարարն ընգդծել էր՝ «Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր»։
Բաբայանի կարծիքով՝ լռելու փոխարեն Հայաստանը պետք է ամբողջ դիվանագիտական ջանքերը գործի դնի։
«Ասեց մարդը, լռեցինք։ Եթե դիվանագիտական մեր ամբողջ կորպուսը փաստաթղթերը դնեին, մեր արտգործնախարարը, որ գնում դեմ դիմաց նստում է, դնում է դեմն, ասում է՝ «մի հատ հասկացրու ինչ ես ասում», — ասաց Բաբայանը՝ նկատելով՝ Ռուսաստանն ուզում է, որ Թուրքիայի գործող նախագահը վերընտրվի և լծվել է դրան, Ադրբեջանին օգնելու գործին։
«Իրենց շահերին դեմ չեն գնում, իրենց հարցերը փորձում են լուծել, բայց 200 տարի է դուք մեր հաշվին ձեր խնդիրները լուծում եք, հիմա դրա համար, երբ ես ասում եմ ուղիղ բանակցություններ Բաքու-Ստեփանակերտ, այ հենց դրա մասին եմ խոսում, որ պետք է Ադրբեջանն էլ գիտակցի, որ էս սառեցրած վիճակը բերելու է հետո շատ լուջ պրոբլեմ՝ թե՛ մեզ համար, թե՛ իրենց համար, նորից ժողովուրդներն իրար կոտորելու են, գիտակցո՞ւմ են սա, թե ոչ, սա է խնդիրը», — եզրափակեց Բաբայանը։
Հարցազրույցի ձայնագրությունը
Թողնել պատասխան