Երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի

Թուրքիա

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2000-ի։ Այդ մասին հաղորդում են արևմտյան աղբյուրները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն միայն Թուրքիայի հարավային շրջաններում զոհերի թիվը 1121 է։

Երկրաշարժից առավել տուժած քաղաքներն են թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրը, ինչպես նաև Կահրամանմարաշը (Մարաշ) և Գազիանթեպը (Այնթապ)։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով երկրաշարժի զոհերի թիվը շարունակելու է աճել:

«Մեր ակնկալիքն այն է, որ զոհերի թիվը զգալիորեն աճելու է։ Բազմաթիվ փլուզված շենքեր կան,մորոնց քանակը էպիկենտրոնին մոտենալուն զուգահեռ մեծանում է։ Բոլոր խոշոր երկրաշարժերի փորձը վկայում է, որ զոհերի թիվն ամեն մի նոր դիտարկման հետ գնալով աճում է», — հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռիկ Բրենանը։

Այս պահին հայտնի է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում ազգությամբ 4 հայ կա։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայ ամուսիններ են զոհվել:

Երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Մայր եկեղեցին, Կիլիկյան ճեմարանը, Մխիթարյան վարժարանը և Քեսաբի հայկական եկեղեցին:

Վնասվել է նաև Թուրքիայի Իսկենդերուն քաղաքի Քառասնից մանկանց հայկական եկեղեցին:

Դիտումների քանակը: 3776
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին