Արցախի ԱԳՆ և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր

1 (4)

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ և Հայկազյան համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր։

Ըստ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության՝ ԱԳՆ անունից հուշագիրը ստորագրել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, իսկ Հայկազյան համալսարանի անունից՝ համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լիբանանի Հայկազյան համալսարանում ԱԳՆ աշխատակիցների վերապատրաստումը՝ նպաստելու Արցախի դիվանագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Դիտումների քանակը: 4708
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին