Արցախի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

f5b97da091bf71_5b97da091bfaf

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկային:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության  Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից Կողմերը քննարկել են իրավիճակը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում,  և նշել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը:

Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձան նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգին:

Դիտումների քանակը: 4563
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին