Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անվտանգության պետերի մահվան հետքերով

Պետեր

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների անվտանգության պետերի (գնդապետ Թառլան Գադիրով, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետով) կասկածելի մահվան դեպքերի մասին տեղեկությունները հեղեղել են համացանցը և հանրությունում բուռն քննարկումների պատճառ են դարձել, սակայն, չգիտես թե ինչու, գրեթե բոլոր լրատվամիջոցները մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 2020 թվականի պատերազմի ավարտից քիչ անց շատ ավելի կասկածելի պայմաններում «ինքնասպանություն» է գործել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետը: Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարին տեղի ունեցավ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի, ով Արցախում հայտնի է «Վամպիր» մականվամբ, անձի սպանությունը կամ ինքնասպանությունը, և այդ ժամանակ համացանցում էր հայտնվել ձայնային հաղորդագրություն, որտեղ Արթուր Ապրեսյանը ասում է հետևյալը «Вот хотят, да, охотятся на меня. Нет, конечно не дождутся, բալաս. Размечтались конечно. Думаю, что всё будет хорошо. Посмотрим, но… եթե հինչ վեր մին պեն էլ դի չի ինի, значит, так и должно было быть ցավդ տանիմ, լյավ կացիք»: Կասկածելի չի թվում ձեզ այս «ինքնասպանությունը», որտեղ մինչև ինքնասպանություն գործելը տվյալ անձը ասում է նմանատիպ խոսքեր: Եթե նույնիսկ ինքնասպանություն էր, ապա նա գիտեր թե ինչ է սպասվում իրեն, և ինքն անձամբ արեց այն, ինչը չէր ուշանա: Ի՞նչ գիտեր նա, որ փորձեցին նրանից ազատվել: Անցել է մեկ տարուց ավել: Ի՞նչու այսքան կասկածելի հանգամանքներում կատարված «ինքնասպանությունը» չի բացահայտվում: Ո՞վ է մեղավոր, կամ ո՞րն է պատճառ հանդիսացել: Հասկանալի է, թե ինչու են լռում իշխանությունները: Պետք է հասկանալի լինի այն, որ Արթուրի պես մարդկանց չեն հետապնդում սովորական քաղաքացիները: Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչու իրավապահ մարմինները պատշաճ ձևով չեն անդրադառնում այդ խնդրին, սակայն այդ հարցի պատասխանն ակնհայտ է դառնում փոքր ինչ հայացք նետելով Արցախի այսօրվա իշխանությունների վարքագծին: Բայց հանրությունը հիշում է «Վամպիրին» ու իրականում պատրաստ չէ հեշտությամբ մոռացության մատնել նրա խիստ կասկածելի «ինքնասպանությունը»:

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 6570
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին