Արցախի միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արայիկ Հարությունյան

2.jpeg

Մայիսի 4-ին Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք:

Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ` Հարությունյանը հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ և քննարկել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և ենթաշրջանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում իրկականացվելիք շինարարական աշխատանքներին, որը ենթադրելու է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցում, հին բնակֆոնդի վերանորոգում և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում ու վերակառուցում:

Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում»,- նշել է  վերջինս:

Հիշեցնենք, որ Հաթերքը Արցախի Հանրապետության ամենաշատ բնակչություն ունեցող համայնքներից մեկն է։

Դիտումների քանակը: 4531
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին