Արցախի նախագահները խնդրել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից

409439175cfee2ab17c1cb4da0a14f48

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ներկայիս նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտոնապես դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 9-ի կապակցությամբ ձերբազատելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը Արցախում եռատոն է՝ նշվում է Հաղթանակի օրը, բանակի ստեղծման օրը և Շուշի քաղաքի ազատագրման օրը:

“Ավանդույթի համաձայն, այդ օրը Ստեփանակերտի և Շուշիի տոնակատարությունների հյուրերն են և պատվավոր անձանց թվում են  նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը”,- գրված է դիմումի մեջ։

Երկու նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը իրենց պատրաստակամությունն են հայտնել հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

 

newsarmenia.am

Դիտումների քանակը: 5237
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին