Արցախի քրեական օլիգարխիայի հերթական հնարավոր նենգությունը

7A98642F-F1E1-40EA-A889-F98DB0F5EFAC_w1200_r1_s

 Ալեքսանդր Քանանյանը, ով երկու շաբաթից ավել հացադուլի մեջ էր գտնվում Թարթառի  վրա ապօրինի  ՓՀԵԿ֊ի շինարարության պատճառով և պահանջում էր դադարեցնել ապօրինի շինարարությունը  հայտնել է, որ  կրկին սկսվել են ՓՀԵԿ-ի շինարարական աշխատանքների նախապատրաստությունները։

“ՀՐԱՏԱՊ։

Սիրելի հայրենակիցներ։ Քիչ առաջ տեղեկութիւն եմ ստացել, որ Ծարի հարեւանութեամբ՝ Տրտուի (Թարթառի) վտակ Գեղախաչ գետի վրայ կառուցուող ապաւրինի ՓՀԵԿ֊ում վերսկսուել է շինարարական աշխատանքների նախապատրաստութիւնը։ Ծար֊Ջերմաջուր խաչմերուկից վերեւ բեռնատարները խողովակներ են փոխադրում։

Եթե այս գործողութիւնները մի տխմար աշղեկի ինքնագործունէութեան հետեւանք չեն, ապա մենք ականատես ենք Արցախի քրէական ոլիգարխիայի իմ վաղուց կանխատեսած հերթական հնարաւոր նենգութեան՝ ոտնձգել վերսկսել շինարարութիւնը հէնց նախընտրական շրջանում։ Նրանք լաւագոյնս իրազեկուած են, որ շինարարական աշխատանքների ամենափոքր ծաւալով վերսկսումը՝ պայմանական մի հողաթմբիկ քանդելն իսկ անմիջապէս զրոյացնելու է կառավարութեան հետ ձեռք բերուած բոլոր պայմանաւորուածութիւնները եւ յանգեցնելու է իմ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ կոչին։ Դիմադրութեան շարժումը նախընտրական փուլում նրանք ստորաբար որակելու են որպէս Արցախում տեղական վարչարարի ու խորհրդարանի ընտրութիւնները «տապալելու փորձ»։

Արցախի կառավարութիւնը պարտաւոր է այսաւր իսկ՝ մինչեւ ժամը 15.00֊ն խստագոյն հրահանգ ուղարկել՝ դադարեցնել խողովակների տեղափոխութիւնը, շինարարական տեխնիկան իջեցնել կայանման գաւտի եւ բացառել յետագայ որեւէ տեղաշարժ։ Քրէական ոլիգարխիան պէտք է գիտակցի, որ այս խարդաւանքը՝ նախորդ բոլոր ճղճիմ մեքենայութիւնների պէս յանգեցնելու է նրանց իսկ համար շատ լուրջ ու վատթար հետեւանքների։

ՀՀ կառավարութիւնը նոյնպէս պէտք է գիտակցի Արցախում այդ կիսակառոյց ՓՀԵԿ֊ի սեպհականատէր ոլիգարխի խուլիգանական գործողութիւնների հնարաւոր խիստ բացասական ազդեցութիւը եւ իր սահմանադրական պարտականութիւնների շրջանակում բացառի յայտնի յանցագործի՝ նախընտրական փուլում անկայունութիւնը արհեստականաւրէն սերմանելու ոտնձգութիւնները”, — գրել է Ալեքսանդր Քանանյանը իր ֆեյսբուքյան էջում։

Դիտումների քանակը: 4617
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին