Հայաստանը կարող է թույլ տալ դեղամիջոցների առաքումը փոստով

43665a10b110c3567_5a10b110c0729

Այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի առաջարկվում է թույլ տալ, որ քաղաքացիները արտասահմանից դեղեր պատվիրեն և ստանան փոստային ծառայությունների միջոցով:

“Համաձայն գործող ստանդարտների՝ անհատը կարող է դեղը բերել իր հետ սահմանը հատելիս, բայց փոստային ծառայությունների միջոցով արտասահմանից պատվիրելու դեպքում այդ դեղամիջոցն արգելվում է ստանալ, թեկուզ  այն ուղարկվի արտասահմանցի հարազատների կողմից: Ավելին, եթե փաթեթում կա հագուստ, այլ իրեր և դեղամիջոց, ապա արգելվում է ստանալ ամբողջ փաթեթը”,- ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և ավելացրեց, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, կթույլատրվի մեկ անձին պատվիրել ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ  երեք տեսակի դեղեր, յուրաքանչյուր տեսակից ոչ ավելի, քան երեք տուփ քանակությամբ, բացառությամբ այն դեպքերի, եթե բուժումը պահանջում է ավելի շատ դեղամիջոցներ: Այնուամենայնիվ, նշվում է, որ վերջինի դեպքում անհրաժեշտ է Առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալ:

«Մաքսային մարմինները կհետևեն վիճակագրությանը: Գրանցվելու է յուրաքանչյուր քաղաքացու անունը և այն դեղամիջոցները, որոնք նա ստացել է փոստի միջոցով: Քննարկումներ են անցկացվում տեսչական մարմինների հետ, և վարչությունը կարող է ստուգումներ անցկացնել երկու-երեք ամիսը մեկ անգամ` մաքսային մարմիններից ազդանշան ստանալուց հետո», — ասաց Գաբրիելյանը:

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ հոգեմետ դեղերը չեն մտնում այս կանոնակարգի մեջ և դրանց ներմուծումը դեռևս արգելված կլինի։

 

newsarmenia.am

Դիտումների քանակը: 4553
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին