«Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է». Էդուարդ Շարմազանով

5232015

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ:

Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է  ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը, Շարմազանովը  նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման անքակտելի իրավունքը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ»:

Դիտումների քանակը: 4482
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին