Դեկտեմբերի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդումներ են ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն,
որ նույն օրը ժամը 21:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1956թ. ծնված Հ. Բ.-ն, 1980թ. ծնված Ք. Բ.-ն, 2008թ. ծնված Ա.Բ.-ն, 2006թ. ծնված Ա.Բ.-ն և 2003թ. ծնված Ա. Բ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում նշված բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեկտեմբերի 8-ին ժամը 23:35-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1984թ. ծնված Ս. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ս. Մ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում տան բաղնիքին կից հանդերձարանում տեղադրված գազի ջրատաքացուցիչ արտանետված շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Թողնել պատասխան