Արցախը ևս կաջակցի Սիրրիայի հայ համայնքին

Արցախ Սիրիա

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Այդ մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Հավելենք նաև, որ ԱՀ ԱԺ պատգամավորները և աշխատակազմը ևս աջակցություն են ցուցաբերել Սիրիայում փետրվար 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին` փոխանցելով 1մլն 13 հազ ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնել են Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից։

Դիտումների քանակը: 3965
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին