Արցախյան երկիշխանության հավանականությունը

Երկիշխանություն

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիս էր հրավիրել, որն ներկա էին երկու տանսյակից ավել լրագրողներ իրենց բազմազան հարցերով:

Հնչեցվել են տարաբնույթ հարցեր և կարծիքներ: Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ ապարատի ուռճացում չի լինելու, առավել ևս, անիմաստ ծախսերի օպտիմալացման համար, պլանավորվում է հունվարի 1-ից կրճատել ծառայողական ավտոմեքենաների քանակը՝ հավելելով, որ ավելացրել են Տարածքային կառավարման նախարարության անձնակազմը, քանի որ այդ ոլորտի բարեփոխումներ պետք է իրականացվեն, կառավարման մոդելը պետք է փոխվի:

Արցախում հնարավոր երկիշխանություն ստեղծելու ահազանգին Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը նման երևույթ երկրում թույլ չի տա և նշեց որ սահմանադրությամբ իր լիազորություններն ամբողջությամբ իրականացնում է: Իր խոսքում Հարությունյանը վստահեցրել է նաև հետևյալը. «Անվտանգության խորհրդի աշխատողների քանակի ավելացման առաջարկությունը եղել է իմ կողմից, խորհրդի հանձնարարականները տալիս եմ ես: Ծավալուն հանձնարարականներ եմ տվել՝ սկսած պետական կառավարման համակարգի օպտիմալացման, տարբեր ծառայությունների արդյունավետության, ռազմավարական ծրագրերի ուսումնասիրման և  քննարկման վերաբերյալ: Քանի որ երկրի նախագահը միանձնյա ղեկավար է, խորհրդատվական մարմին է լինելու նաև Անվտանգության խորհուրդը, որպեսզի շատ հարցերում զսպող մեխանիզմը, գործիքը լինի»:

Անդրադառնալով  ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ Արցախ և առաջնագիծ հաճախակի ու համատեղ այցերին, խորհրդակցություններին, Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ դա PR-ի համար չի արվում:

«Կոնկրետ քայլեր, առաջարկություններ, աշխատանքներ են կատարվում: Այն, ինչ տեսնում եք, սնունդ, հագուստ, ջրամատակարարում, դա հասանելի է, ամեն օր ամրապնդվում է մեր առաջնագիծը, փոխվում է բանակի սպառազինության աստիճանը, ամեն օր հզորանում և ուժեղանում է մեր բանակը»,- շեշտեց Հարությունյանը:

Դիտումների քանակը: 4374
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին