Արցախյան պատերազմի արտեֆակտներ: Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի ցուցահանդեսը և ֆիլմի պրեմիերան

Էդիկ Պողոսյան

Նոյեմբերի 18-ից ժամը 18:30-ին Վալլեքս գարդենի կինոթատրոնում տեղի է ունեցել «Հետևանքը՝ արտեֆակտ» ֆիլմի պրեմիերան:

Իրականացնողները` դիզայներ Էդիկ Պողոսյանը և լուսանկարիչ Արեգ Բալայանը հակամարտության հետ կապված նյութական վկայությունները վերափոխել են և դարձրել արվեստի գործեր: «Հետևանքը՝   արտեֆակտ»    ֆիլմի   ռեժիսորն  է  Հրայր  Սարգսյանը:

արտեֆակտ

Լուսանկարիչ Արեգ Բալայանի խոսքով, Պատմական    հետքերն  ու     ժամանակակից    իրականությունը  միահյուսելով՝   լուսանկարները  հանդես  են  գալիս   որպես   պատերազմի    արհավիրքի  մնայուն    բեռի    վկայություն:

արտեֆակտ

Իրանահայ Էդիկ Պողոսյանը միջոցառման բացման խոսքում նշել է, որ 1 տարի աշխատել են այդ նախագծի վրա և մեկնարկը տրվել է Ստեփանակերտում, որովհետև  մեր բոլոր հերոսները Արցախի են ու ամբողջ լուսանկարները արված են  Արցախում: Իր խոսքով, նախատեսում  են   ցուցադրություն  կազմակերպել   նաև Երևանում, Թիֆլիսում և  աշխարհի   այլ  վայրերում:

«Նախագիծը իրականացնելու գլխավոր նպատակն է պատերազմի ժամանակ վնասված նյութական վնասները դարձնել արվեստի գործեր և միջազգայնացնել հակամարտության հետևանքով մարդկային պատմությունները»,- ավելացրել է արվեստագետ Էդիկ  Պողոսյանը:

Միջոցառմանը ներկա էին հենց նախագծի մասնակիցները «հերոսները», ինչպես նաև ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը և հյուրերը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), իսկ Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով:

արտեֆակտարտեֆակտարտեֆակտարտեֆակտԱրցախյան պատերազմի արտեֆակտներ: Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի ցուցահանդեսը և ֆիլմի պրեմիերանարտեֆակտարտեֆակտ

Դիտումների քանակը: 5424
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Amelie Arstamian