ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Գոելը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում»,- նշված է ԱԽ քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
Գրիգորյանը նաև նշել է, որ գործընկերների հետ պայմանավորվել է նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը:
Հավելենք, որ Արմեն Գրիգորյանը Հնդկաստան է մեկնել աշխատանքային այցով։ Նրան Նյու Դելի է հրավիրել Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահը։
Թողնել պատասխան