Գրիգորյանը ԼՂ հիմնախնդիրը ներկայացրել է ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարներին

ԱԽ

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է ԼՂ հիմնախնդրիմասին ու անընդունելի համարել Ադրբեջանի` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ավտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը նշում է, որ նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

Գրիգորյանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի հարցին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանը մարտահրավերներով դեռևս լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։

«ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։ Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել է ՀՀ ԶՈւ-ի զինծառայող»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը։

Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև շեշտել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ 2020թ նոյեմբերի 9, 2021թ հունվարի 11 և 2021թ նոյեմբերի 26, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:

Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի արդյունքում, որը այս տարի նախագահում էր Հայաստանը, ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում հաստատվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը։

Դիտումների քանակը: 4143
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին