Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա գործնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ զարգացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, նոր տեխնոլոգիաները, մշակույթը, կրթությունը և այլն։
Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:
Հանդիպումից հետո երկու հարևան պետությունների նախագահները հանդես եկան արդյունքների ամփոփմամբ և հայտարարություններով ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև։
Թողնել պատասխան