Արոնյանը եզրափակչում մրցելու է Ռաջաբովի հետ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի եզրափակիչ:

Արագ շախմատի առցանց մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված պարտիաներում Արոնյանն առավելության է հասել մրցակցի նկատմամբ և իրավունք ստացել մասնակցելու եզրափակչին: Հունվարի 2-ին և 3-ին կկայանա Airthings Masters մրցաշարի եզրափակիչը. միմյանց դեմ կմրցեն Լևոն Արոնյանը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը պայքարից դուրս թողեց ռուս Դանիիլ Դուբովին:

Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:

Դիտումների քանակը: 4068
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին