Թուրքերը մշակութային կենտրոնի են վերածում Սուրբ Երրորդություն եկեղեցին

20210101_185320

Դեռևս 2017թ. մեկնարկված Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Սակայն թուրքական իշխանությունների որոշմամբ տվյալ շրջանի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Երրորդութունը կվերածվի մշակութային կենտրոնի։

Այդ մասին Ակօս շաբաթաթերթում հոդված է հրատարկել Ֆերդա Բալանջարը։

Աղբյուրի փոխանցմամբ հայկական եկեղեցին դառնալու է «Աշխարհի երգիծանքի վարպետների արվեստի տուն»։ Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է 3,5 միլիոն թուրքական լիրա։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կկազմակերպվի եկեղեցուց մշակութային կենտրոնի վերածված այս կառույցի բացման պաշտոնական արարողությունը։

Աղբյուրը նաև հղում կատարելով Ռայմոնդ Գևորգյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915 թվականից առաջ» մենագրությանը նշում է, որ Կոնիա նահանգի Աքշեհիր գավառում, նախքան Հայոց ցեղասպանությունը, 4950 հայ էր ապրում։ 1859 թ. կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ մեկտեղ սույն գավառում առկա էին 4 հայկական կրթական հաստատություններ, որոնց շարքում Սուրբ Ստեփանոսի անվան վարժարանն իր բարձր մասնագիտական որակի շնորհիվ հայտնի էր դարձել բոլոր օսմանյան նահանգներում։

Դիտումների քանակը: 4513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին