ATMDubai 2021-ում Ադրբեջանը ներկայացնում է Շուշին. Հայաստանը ևս մասնակցում է

MyCollages (1)

Մայիսի 16-ից 19-ը Դուբայում Զբոսաշրջության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (Arabian Travel Market-2021) Ադրբեջանն իր կողմից օկուպացված Արցախի, Շուշիի զբոսաշրջային ներուժը ներկայացրել է ադրբեջանականի համածիրում։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։

«Առաջին անգամ ներկայացվեց Ադրբեջանի, այդ թվում՝ Ղարաբաղի և Շուշ[Ի] քաղաքի, զբոսաշրջային ներուժը»։

Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիդտը հայտնել է, որ Զբոսաշրջության պետական ​​գործակալության և Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի համատեղ կազմակերպմամբ զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ինը տեղական գործընկերներ, այդ թվում՝ «Ադրբեջանի ավիաուղիներ» և «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայանը,  մասնակցում են ցուցահանդեսին:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ հայերը ևս մասնակցում են ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։

Այսպիսով, Ադրբեջանը համարում է, որ ցուցահանդեսը «լավ հարթակ է Ղարաբաղը որպես նոր զբոսաշրջային ուղղություն խթանելու համար»։

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 2500 մասնակից։

Դիտումների քանակը: 4159
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին