Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկն այսօր Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այդ մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը:
Ստեփանյանի խոսքով` նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Թողնել պատասխան