Այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է․ Տեղի է ունեցել առցանց մամուլի ասուլիս

11

Այսօր՝ հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել առցանց մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին։

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը‚ մրցույթի ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը‚ մրցույթի մամուլի խոսնակ Սարգիս Նալղրանյանը։

На изображении может находиться: 8 человек, люди сидят и в помещении

Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ թեև ցավալիորեն այս օրերին մշակույթը կորուստներ է կրում, բայց սա նոր հնարավորություն է՝ օգտագործելու ժամանակակից տեխնոլոգիաները՝ նոր շունչ հաղորդելով նաև արհեստական բանականությանը։ Նախարարը հաջողություն է մաղթել աշխարհի տարբեր ծայրերի մրցույթի բոլոր մասնակիցներին և հավելել. «Սա ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է։ Արամ Խաչատրյանը մեր մշակույթի խորհրդանիշներից է, այդ իսկ պատճառով մեծ կարևորություն ենք տալիս այս մրցույթին։ 2020 թվականի այս մրցույթը կլինի յուրօրինակ և առավել հիշարժան»։

На изображении может находиться: один или несколько человек, обувь и на улице

Արմեն Սմբատյանը ևս շնորհավորել է երաժշտասեր հասարակությանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ այս օրերին ՀՀ կառավարությունը հավատացել և աջակցել է մրցույթի կայացման նմանօրինակ ձևաչափին։ «Սա նորություն էր մեր իրականության համար և մենք նոր էջ ենք բացում Խաչատրյանի անվան մրցույթի կյանքում։ Հաջողություն եմ մաղթում մասնակիցներին»,- եզրափակել է նա։

Տեղեկացնենք‚ որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով՝ առաջին անգամ օգտագործելով արհեստական բանականության մի շարք հնարավորություններ։

 Մինչ ասուլիսի մեկնարկը, Կոմիտասի անվան պանթեոնում ասուլիսի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել մեծ հայորդու՝ Արամ Խաչատրյանի շիրիմին։

Դիտումների քանակը: 4399
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին