Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում ավագանու ընտրություններ են։ Ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է 65 անդամից։
Սակայն այդ 65 տեղի համար պայքարում է 979 թեկնածու: Թեկնածուների առավել մեծ ցուցակ ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը՝ 193 թեկնածու, նրան հաջորդում է «Իմ քայլը»՝ 169 թեկնածու:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստում է, որ մայրաքաղաքում ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են լավ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա:
Փարիզի օդանավակայանից «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ կլինեն օրինակելի ընտրություններ:
Թողնել պատասխան