Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամաններ և հաստատել կառավարության կադրային որոշումները:
Այդ որոշումների համաձայն ԱՀ Պաշտպանության Բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, այլ հրամանի համաձայն Լևոն Մնացականյանը նշանակվում է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակվել է Կարեն Աբրահամյանը։
Կարեն Սարգսյանը, որը ազատվել է ԱԻՆ ծառայության պետի պաշտոնից ԱՀ նախագահի հատուկ գործերով ներկայացուցիչ է նշանակվել։
Մուրադ Պետրոսյանը, որը զբաղեցնում էր այս պաշտոնը նախկինում, սեփական կամքով հրաժարվել է պաշտոնից։
Թողնել պատասխան