Բաքուն և Փարիզը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը

Ֆր֊ ազ

Փարիզում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարների քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում է պաշտոնական Բաքուն` հավելելով, որ

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակի ու հեռանկարների, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության, տարածաշրջանային և այլ հարցեր։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, հետկոնֆլիկտային պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշվում է Բաքվի տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը նշում է նաև, որ քննարկվել են նոր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի ձևավորման հարցում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը։

Դիտումների քանակը: 3979
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին