Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ին հայտնել է, որ ԿԽՄԿ-ին դեռ չի հաջողվել հանդիպել Բաքվում գտնվող հայ զինվորականներին։
«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- հայտնել է Ամատունին։
Նա նաև նշեց, որ եթե զինծառայողի ընտանիքի և իշխանության կողմից լինում է դիմում կամ որևէ հաստատում որոնման հետ կապված, այդ դեպքում երկխոսության միջոցով հարցը ուղղում ենք մյուս կողմին։
«Մանրամասների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել. Այս պահին դեռ հետևում ենք իրադարձություններին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, որ ժամը 19:00-ից ընհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերևարվել են, սակայն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել նրանց տեսակցել։
Գործի շրջանակնեևում ՀՀ քննչական կոմիտեում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Թողնել պատասխան