Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցը Ստեփանակերտ գնահատել է որպես «երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը լրջորեն վնասող քայլ»։
«2022 թվականի հունիսի 8-ին Հայաստանի գլխավոր դատախազն անօրինական ուղևորություն կատարեց Ադրբեջանի Հանրապետության տարածք»,- նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ից և կարծիք հայտնում, որ Արցախում կայացած հանդիպումը «ուղղված էր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության դեմ»։
«Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները, խախտելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, լուրջ վնաս են հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը հետհակամարտային շրջանում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին»,- ասված է ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ հայկական կողմի «նման անպատասխանատու և սադրիչ քայլը» ցույց է տալիս Երևանի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում և ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերին։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է Արայիկ Հարությունյանի ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Թողնել պատասխան