Բերձորի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի. Սամանտա Փաուեր

Սամանտա Փաուեր

Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] պետք է անհապաղ վերաբացվի. այս վիճակը կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի հանգեցնել։ Հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը։

Փաուերը` պատասխանելով Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում գտնվող 120 000 հայերի օգնության համար USAID-ի կողմից գործողությունների բացակայության մասին Հարավային Կովկասի հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտող, «Ջուլֆա. փոշու վերածված սրբազան քարեր» նախագծի հիմնադիր Սիմոն Մաղաքյանի հարցին, կրկին նշել է, որ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի պակաս է առաջացնում. միջանցքն արգելափակողները պարտավոր են վերականգնել երթևեկությունը:

«Այս հարցի շուրջ ես աշխատում եմ ամեն օր՝ սերտ կապի մեջ Լինելով Հայաստանի արտգործնախարարի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս պահին Ադրբեջանը և այն մարդիկ, ովքեր փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս ապրանքներ մատակարարել։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դիվանագիտական ուղիներով հասնենք հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է հայ ժողովրդին և այն մարդկանց, ովքեր ապրում են հակամարտության գոտում։ Դա աշխարհաքաղաքականության հարց չէ, դա մարդկանց հիմնական կարիքների հարց է, ուստի սկզբունքային է, որ շրջափակումը վերացվի»,- նշել է Փաուերը:

Դիտումների քանակը: 3957
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին