Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Բեռլինում հրդեհվել է Թուրքիայի դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենա: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները` դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, գիշերվա կեսին չբացահայտված անձը կամ անձինք հրկիզել են դիվանագիտական պետհամարանիշով ավտոմեքենան, որը վերականգնման ենթակա չէ:
Դեսպանության պաշտոնական ներկայացուցիչների պահանջով անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք քայլեր են կատարվել:
Գերմանիայի ոստիկանությունը ծավալել է հետաքննություն` մեքենան այրողներին հնարավորինս շուտ բացահայտելու համար:
Աղբյուրը՝ haberglobal.com.tr
Թողնել պատասխան