Բերման է ենթարկվել Միքայել Արզումանյանը

Միքայել Արզումանյան

Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Այդ մասին հայտնում է Politik.am լրատվական գործակալությունը։

«Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորկան վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն»,- նշում է աղբյուրը։

Փաստի կապակցությամբ Armenia Today լրատվական գործակալությունը դիմել է Քննչական կոմիտե, որտեղից հայտնել են, որ պատրաստվում է մամուլի հաղորդագրություն:

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չէ։

Դիտումների քանակը: 4539
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին