Բլինկենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Բերձորի միջանցքը

Screenshot_20230123-213303_Twitter

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում են Պետդեպարտամենտից։ Այդ մասին Բլինկենը գրառում է կատարել նաև իր թվիթերյան միկրոբլոգում։

Բլինկենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Բերձորի միջանցքը

Բլինկենն ընդգծել է, որ Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բլինկենը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ։

Դիտումների քանակը: 3852
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին