ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Բլինկենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ։
Թողնել պատասխան