Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ի ններկա է գտնվել Ստեփանակերտում «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը: Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում նշվեց հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում հռոմեական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Կարդալ ավելին

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝«Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։ Կարդալ ավելին

Բալթյան երկրներում մեկնարկել է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում  տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը: Կարդալ ավելին

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի: Կարդալ ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին․ Ֆոտոշարք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: Կարդալ ավելին

Ապրիլի 14-ին Ծաղկազարդի տոնն է

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, այս տարի տոնախմբելու է ապրիլի 14-ին: Կարդալ ավելին

ՀՀ դատախազությունը հայտնաբերել է 120.25 միլիոն դրամի հափշտակում Ազգային արվեստի պատկերասրահից

2018 - 2019 թվականների աուդիտի արդյունքում ՀՀ դատախազությունը հայտնաբերել է 120.25 միլիոն դրամի հափշտակում Ազգային արվեստի պատկերասրահից: Կարդալ ավելին

Արևմտյան Հայաստանում ծնված և իր ազգային արմատներին եկած հայ երգիչը Հայաստանում է

Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում ծնված, ծպտյալ և իր ազգային արմատներին եկած հայ երգիչ Ստեփան Իլհանը Հայաստանում է: Կարդալ ավելին