Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում իրականցվող բարեփոխումները հեռուն գնացող նպատակ ունեն, երկար սպասել չտվեցին: Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ փորձնական ծրագիր է սկսվելու և որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ, հայտարարելով, որ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր ԶՈՒ–ի միջոցով, ապա այսուհետ գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին:
Մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից դեռ միայն «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է սկսել իր գործունեությունը: Մի քանի օր առաջ «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ նրանք արդեն սկսել են պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում ճաշարանների շահագործումը: «Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդին: Աշխարհի զարգացած և հզոր բոլոր երկրների բանակներում զինվորի հացը վստահված է մասնավորին: Ի՞նչ առավելություն կա։ Նշեմ կարևորագույները՝ որակի բարձրացում և տեսականու ընդլայնում», - նշել է Բակուր Մելքոնյանը:
Նոր համակարգը թույլ է տալիս նաև ճաշարաններից լիովին վերացնել վերակարգերը։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։ Խոհանոցային գործերով կզբաղվեն այն մասնավոր ընկերության աշխատակիցները, որը կազմակերպում է զինվորներին սննդով ապահովելու գործընթացը։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նրանք ընդգծել են երկու կարևոր նպատակներ`
1. Ապահովել բարձր որակ և բազմազանություն,
2. Ճկուն գնումների շնորհիվ ապահովել մաքսիմալ տեղական արտադրանքի օգտագործում։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հրատարակել է հետաքրքրական ցուցանիշ, առ այն, որ ներկայումս երկրի զինված ուժերի ղեկավարությունը հասել է նրան, որ բանակի համար նախատեսված պարենամթերքի ընդհանուր ծավալի մոտ 75 տոկոսը գնվում է ներքին շուկայում։
Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տվյալներ Հայաստանի արտաքին պետական պարտքի վերաբերյալ։
Կարդալ ավելին
Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։
Կարդալ ավելին
Այսօր մեր կապի միջոցները միշտ մեր ձեռքի տակ են ու եթե հանկարծ մարտկոցը լիցքաթափվում է ամենակարևոր պահի, մենք խուճապի ենք մատնվում
Կարդալ ավելին
Ս.թ. օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կարդալ ավելին
Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
Կարդալ ավելին
Հուլիսի 29-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Սիդնեյում հանդիպում է ունեցել Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև
Կարդալ ավելին
Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական
Կարդալ ավելին
Ս.թ. հուլիսի 26-ին Հադրութի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է ստացվել ԱՀ
Կարդալ ավելին