Դավաճաններ մի՛ փնտրեք․ Արայիկ Հարությունյան

666

Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը և կոչով դիմել է արցախահայությանը։ Նախքան կոչն ուղիղ եթերով ներկայացվեցին նրա նախկին ուղերձներից որոշ դրվագներ։ Այնուհետև Հարությունյանն անդրադարձավ դավաճանության վերաբերյալ խոսակցություններին։

«Պատահական չեմ իմ հորդորները, խնդրանքները ներկայացնում, որպեսզի չփնտրենք դավաճանների, հող ծախողներին։

Ես հիմա կասեմ դավաճանները ովքեր են, հող ծախողներն ովքեր են։

Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ կոչեցված տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահեինք։ Եվ այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ոչ թե ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն։

Ուզում եմ մի դեպք պատմել։

Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումների հետ, և նաև Արցախից, հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ ձեր առաջ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։

Իհարկե դրա մասին արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել, կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի առաջնային մասում, իսկ թիկունքը բաց էր։ Կհարցնեք՝ ի՞նչ պատասխան եք տվել երկրի նախագահին։ Շատ քիչ զորք միացավ ինձ, և մենք կարողացանք կատարել խնդիրը և դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ են գտնվում։

Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք։ Մյուսը դուք արդեն տեսել եք՝ հոկտեմբերի 18 և այլն։  Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք։ Մի քանի օր առաջ ռուսական մի խոշոր ռազմական վերլուծաբան նշել է՝ ղարաբաղյան պատերազմում ուզո՞ւմ եք հաղթել, պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ, եթե չէ՝ կրվելու եք։ Չեմ ուզում թիվ ասել՝ ինչքան մարդ է միացել, կամավորական կլինի, թե՝ պահեստազոր, զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ։ Այո, կամավորական ջոկատներ կային, շատ, մի մասը բարեղճորեն մինչև վերջին օրը, վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր»։

Նրա խոսքով՝ ստիպված են եղել զինանդադար կնքել, քանի որ զինվորները եղել են շրջափակման վտանգի տակ։ Նա մի քանի անգամ հորդորեց չփնտրել դավաճանների, իսկ ով փնտրում է, թող պատասխանի, թե որտեղ էր գտնվում պատերազմի օրերին։ Դիմելով արցախահայությանը՝ Հարությունյանը կոչ արեց վերադառնալ իրենց հայրենիք, վստահեցրեց, որ բոլոր սոցիալական խնդիրները լուծվելու են։ Նաև հորդորեց չտրվել սադրանքների ու հեռու մնալ «ինտրիգներից»։

Դիտումների քանակը: 4439
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին