Դավութօղլուի կարծիքով՝ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե կորոնավիրուսն է, այլ Էրդողանը

davuto_lu

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» (GP-ԱԿ) կուսակցության հիմնադիր նախագահ Ահմեթ Դավութօղլուն, կուսակցական ժողովում անդրադառնալով թուրք-ֆրանսիական ճգնաժամին, քննադատել է մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարած քաղաքականությունը։

Դավութօղլուն թեպետ քննադատել է Մակրոնին, բայց իր ելույթի քաղաքական տողատակն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Այսօր թե՛ Եվրոպայի և թե՛ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե կորոնավարակն է, այլ անձնիշխանության մշակույթի վարակը, որը տարածում են տգետ և պոպուլիստ առաջնորդները»,-ակնարկելով Էրդողանին ասել է նա։

Դավութօղլուի խոսքով՝ եթե կորոնավիրուսը ոչնչացնում է մարդու մարմինը, ապա ավտոկրատիայի մշակույթի վարակը ոչնչացնում է հոգին ու մարդ լինելու գիտակցումը։ Եվ եթե առաջինը, ինչպես պատմության մի շարք համավարակները, հնարավոր է հաղթահարել գիտական աշխատանքներով, ապա երկրորդը մնայուն է այն իմաստով, որ ներխուժում է մարդու մտածելակերպի ու հոգու մեջ և ջնջում նրա մարդկային ինքնությունը։

Դիտումների քանակը: 4433
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին