Դուբայի օպերային թատրոնում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը

Безымянный

Փետրվարի 28-ից մարտի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով գտնվում էր Դուբայում, որտեղ հայ երաժիշտները դիրիժոր Ջասթին Ֆրիրի ղեկավարությամբ հանդես են եկել բացառիկ ձևաչափով.

օպերային թատրոնի դահլիճում էկրանին ցուցադրվել են «Հարի Փոթեր» և «Կնքահայրը» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ զուգահեռ ներկայացրել է ֆիլմերի երաժշտական հատվածները։

Համաշխարհային կինոերաժշտության մեջ սա նոր և բավականին բարդ ձևաչափ է, քանի որ նվագախմբից կատարողական մեծ վարպետություն է պահանջվում սաունդթրեքները ֆիլմի հետ սինխրոն կատարելու համար։ Դուբայի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ է հանդես եկել այս ֆորմատով և հաջողությամբ ներկայացրել այն։

Կինոցուցադրություն-համերգները ԱՄԷ-ում կայացել են լեփ-լեցուն դահլիճներում, որտեղ հայ երաժիշտներն արժանացել են Դուբայի օպերային թատրոնի հանդիսատեսի բուռն ծափահարություններին։

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը մարտի 2-ին ներկա է գտնվել Դուբայի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթին:

Դիտումների քանակը: 4926
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին