Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է Հայրապետյանը։
Հիշեցնենք` Առուշանյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:
Նշենք նաև, որ Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա:
Թողնել պատասխան