Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Այդ մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի ժամանակացույցից։
«Կլինեն հարցեր՝ ուղղված Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին»,- նշված է Եվրախորհրդարանի կայքում:
Թողնել պատասխան