Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան վերջին գրառումներին:
Լուազոն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ
–Գազի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կայուն է և դեռ շարունակվո՞ւմ է:
–«Լա՞վ է կարդալ», երբ Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] ամբողջությամբ արգելափակված է:
—Դուք պե՞տք է օգտագործեիք Խանքենդի անունը և դա կիրառեիք Ստեփականերտ անվանումից առաջ:
Եվ պաշտպանեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին, և ոչ թե գործեք հաճույք պատճառելով նրան, ով կրում է այս սարսափելի իրավիճակի պատասխանատվությունը»։
Հիշեցնենք, որ Կլաարը նախ գրել էր. «Լավ է կարդալ, որ առավոտյան վերականգնվել է գազամատակարարումը Խանքենդի/Ստեփանակերտ):
Այնուհետև, հաջորդ գրառմամբ իր հիասթփությունն է արտահայտել, նշելով. «Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որ էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»։
Թողնել պատասխան