Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից` հավելելով, որ համազեկուցողներին այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ հաղորդագրության` ԱԺ նախագահն ընդգծել է Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:
Նա կարևորել է հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ճգնաժամի և դրա հետևանքների մասին:
Համազեկուցողները նախատեսում են այցելել սահմանամերձ մարզեր։
Հավելենք նաև, որ այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստում խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ «Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է խոչընդոտել կարգավորման գործընթացին»։
Թողնել պատասխան