ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Screenshot_20230905-184449_X

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետևում վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աճին և փոխհրաձգություններին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելությունն իր թվիթերյան միկրոբլոգից։

«Մեր պարեկները մշտադիտարկում են սահմանային տարածքները և հակամարտության հատվածները՝ զեկուցելու ռազմական գործողությունների և անվտանգության պահպանման մասին»,– նշված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:

Առաքելությունից նաև նշել են, որ իրենց մշտադիտարկումների մասին արդեն զեկուցել են Բրյուսել։

ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Դիտումների քանակը: 3816
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին