Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է գերիների վերադարձի ապահովումը. Մքալիսթեր

Հանդիպում

Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, Արցախի հետ կապված իրավիճակի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:

Նշվում է, որ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Մքալիսթերը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ոլորտներում:

Դիտումների քանակը: 3985
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին