Freedom House-ն անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Screenshot_20230726-140401_Twitter

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։

Թվիթերյամ միկրոբլոգում կազմակերպությունը նաև կոչ է արել Բաքվին անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

Freedom House-ն անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Կից կազմակերպությունը տարածել է նաև ԿԽՄԿ երեկվա հայտարարությունը։

Անդրադառնալով հայտարարությանը Արցախի ՄԻՊ-ը գրել է.

«Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»։

Դիտումների քանակը: 4009
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին