«Զվարթնոց» օդանավակայան Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզությունում գտնվող քաղաքացի է հայտնաբերվել։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սաեեդ Մ.-ն։ ՀՀ ոստիկանության տարածած հաղարդման համաձայն վերջինս դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից՝ (թմրանյութերի մասին օրենքի խախտում) համապատասխան հոդվածների մեղադրանքով։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ հայտնաբերման մասին արդեն տեղեկացվել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն և դատախաությունը:
Սաեեդ Մ.-ն ներկայումս ձերբակալվել է:
Թողնել պատասխան