Գիշերային դանակահարություն «Սոֆիյա» ԱԿ-ում

Sofia

Այս գիշեր Հանրապետական Բժշկական Կենտրոնից հաղորդում են տվել այն մասին, որ գիշերը, ժամը 04:00-ին իրենց մոտ են ընդունվել ՀՀ Արարատի մարզի, Երևան քաղաքի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչների։ Արարատի մարզի 31-ամյա բնակիչ Ա.Մ.-ն ձախից որովայնի ծակած վերքով էր, Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Կարապետյանը՝ քթոսկրի կոտրվածք առանց տեղաշարժի, իսկ Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Ս. Հ.-ն՝ ձախ նստատեղի կտրած-ծակած վերքով:

ԱՀ Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը պարզել է, որ նույն օրը ժամը 03:50-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Սոֆիյա» առևտրի կենտրոնի ներսում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ա. Մ.-ի, Ս. Հակոբյանի, իսկ մյուս կողմից՝ Ա. Կ.-ի միջև, որին միջամտել են դեպքով չպարզված մի քանի այլ անձինք ևս, ինչի արդյունքում վերը նշված անձիք ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:

Ոստիկանությունից հայտնում են, որ Ա. Կ.-ն բերման է ենթարկվել։

Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ հանգամանքները և անհայտ անձանց տվյալները պարզվում են:

Դիտումների քանակը: 5058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին